ՇՀԿ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Կենտրոնկան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հարցերը
(last modified Wed, 28 Jul 2021 08:37:00 GMT )
Հուլիս 28, 2021 13:07 Asia/Tehran
  • ՇՀԿ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Կենտրոնկան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հարցերը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարները հուլիսի 28-ին Դուշանբեում կայանալիք խորհրդակցությունում կքննարկեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ՇՀԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցությունում մենք մանրամասնորեն կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ դրա ապահովման հնարավոր միջոցները»,- ասել Է Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ կայացած բանակցություններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաեւ նշել Է, որ Մոսկվան եւ Դուշանբեն ունեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման ընդհանուր խնդիրներ: «Ելնելով դրանից՝ կառուցում ենք մեր պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը»,- ասել Է Շոյգուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am