Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ՀՀ-ին տարածաշրջանային պատերազմով է սպառնացել
https://parstoday.ir/hy/news/world-i146856-Թուրքիայի_խորհրդարանի_խոսնակը_ՀՀ_ին_տարածաշրջանային_պատերազմով_է_սպառնացել
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 12:16 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ՀՀ-ին տարածաշրջանային պատերազմով է սպառնացել

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։

Նա ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, գրում է Sputnik Ադրբեջանը։

Նա մեկ անգամ ևս կրկնել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին և կարևորել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը, ըստ նրա` նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի։

«Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի տված խոսքը։ Միջանցքը պետք է բացվի»,-ասել է նա։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։