Պուտին-Ալիեւ. ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ «Ղարաբաղյան պլատֆորմի» առջեւ
https://parstoday.ir/hy/news/world-i146950-Պուտին_Ալիեւ._ՄԱԿ_ի_ԱԽ_ի_եւ_Ղարաբաղյան_պլատֆորմի_առջեւ
«Պատերազմի տարիներին որոշ երկրներ բացահայտորեն դուրս եկան մեր դեմ, անհիմն մեղադրեցին, սպառնացին պատժամիջոցներով, փորձեցին այդ հարցը բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2021 08:43 Asia/Tehran
  • Պուտին-Ալիեւ. ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ «Ղարաբաղյան պլատֆորմի» առջեւ

«Պատերազմի տարիներին որոշ երկրներ բացահայտորեն դուրս եկան մեր դեմ, անհիմն մեղադրեցին, սպառնացին պատժամիջոցներով, փորձեցին այդ հարցը բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Այս ամենը հակաադրբեջանական սցենարի բաղկացուցիչ մասն է, և մենք դրա մասին չենք մոռացել», օրերս հայտարարել է Ալիևը: Նա ասել է, որ «Ռուսաստանը և Ադրբեջանը կարծում են, որ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռևանշիստական միտումներ»: «Հայաստանը փորձում է հակաադրբեջանական կոալիցիա ստեղծել այլ պետությունների հետ», ասել է ռուս փորձագետներից մեկը, դա գնահատելով «Ադրբեջանի հսկայական դիվանագիտական հաջողությունը խարխլելու» և այլ երկրներին Բաքվի դեմ տրամադրելու փորձ: Ալիևը մատնում է իր վախերը մի քանի տարբերակներից. Արցախի կարգավիճակի ճանաչում, սահմանների հարցի կարգավորում միջազգային ատյաններում, ռևանշ և Հայաստանի գոյությամբ շահագրգռված պետությունների կոալիցիա։

Կոալիցիայի ձեւավորումը և «Ղարաբաղյան պլատֆորմի» հրավիրումը հակակշիռ կլինի ռուս-թուրքական «եռակողմ կարգավորմանը»: Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ այլ կառույցներ եռակողմ հայտարարությունը չեն ընդունում որպես հակամարտության կարգավորում, իսկ Ֆրանսիան Հայաստանին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

YN.am