Ուլյանով. Վիեննայի բանակցությունների նպատակը ՀԳՀԾ-ի վերականգնումն է
https://parstoday.ir/hy/news/world-i147082-Ուլյանով._Վիեննայի_բանակցությունների_նպատակը_ՀԳՀԾ_ի_վերականգնումն_է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկնել է, որ Վիեննայի բանակցությունները միտված են միայն ՀԳՀԾ-ի վերականգնմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 14:42 Asia/Tehran
  • Ուլյանով. Վիեննայի բանակցությունների նպատակը ՀԳՀԾ-ի վերականգնումն է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկնել է, որ Վիեննայի բանակցությունները միտված են միայն ՀԳՀԾ-ի վերականգնմանը:

Նա ընդգծել է, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունների միակ նպատակը միջուկային գործարքի վերականգնումն է, հավելելով, որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է հետապնդեն այս ընդհանուր նպատակը: 

Վիեննայում ընթացող բանակցությունների վեց փուլերից հետո, բանակցությունները մոտեցել էին ավարտին, սակայն Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլի (յոթերորդ փուլ) ժամկետը դեռ հայտնի չէ:

Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վերջին նիստում պատվիրակությունները գոհունակություն հայտնելով ՀԳՀԾ-ի վերականգնման գործում գրանցված առաջընթացի կապակցությամբ, վերահաստատեցին իրենց  վճռականությունը, լրջորեն հետևել բանակցության գործընթացին` մի քանի հարցերի լուծումներ գտնելու նպատակով: