Amnesty International.Սաուդյան Արաբիայում ճնշումներն ուժգնացել են
https://parstoday.ir/hy/news/world-i147384-amnesty_international.Սաուդյան_Արաբիայում_ճնշումներն_ուժգնացել_են
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«20-ի խմբում իր նախագահության ավարտից հետո, Սաուդյան Արաբիան ուժգնացրել է ճնշումները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2021 14:31 Asia/Tehran
  • Amnesty International.Սաուդյան Արաբիայում ճնշումներն ուժգնացել  են

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«20-ի խմբում իր նախագահության ավարտից հետո, Սաուդյան Արաբիան ուժգնացրել է ճնշումները»:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Սաուդյան Արաբիան այս տարվա սկզբից ուժգնացրել է  ընդդիմադիրների և իրավապաշտպանների դեմ իրականացվող ճնշումները»:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փոխտնօրեն Լին Մաալուֆն այդ մասին ասել է.«Այն պահից, երբ  Արաբիան 20-ի խմբի ուշադրությունից  դուրս թողնվեց, այդ երկրի  իշխանությունները սկսեցին իրենց դաժան ճնշումները նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ազատ արտահայտել իրենց կարծիքը, կամ քննադատել թագավորությանը»:

Բազմաթիվ միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններ, ներառյալ Human Rights Watch-ը, բազմիցս քննադատել են Սաուդյան Արաբիային՝ խոսքի ազատության դեմ ճնշումներ կիրառելու, ցուցարարներին և իրավապաշտպաններին մահապատժի ենթարկելու և նրանց ազատազրկելու համար:

Այդ կազմակերպությունները խոստովանել են,որ Սաուդյան ռեժիմը մարդու իրավունքների հիմնական ոտնահարողներից մեկն է աշխարհում: