Ուզբեկստանը պատրաստ է տրանսպորտային նախագծեր իրականացնել Ադրբեջանի ազատագրված տարածքներում
(last modified Wed, 04 Aug 2021 09:04:13 GMT )
Օգոստոս 04, 2021 13:34 Asia/Tehran
  • Ուզբեկստանը պատրաստ է տրանսպորտային նախագծեր իրականացնել Ադրբեջանի ազատագրված տարածքներում

Ուզբեկստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ երկրի ազատագրված տարածքներում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում:

Այս մասին Armenia.Az- ին ասել է՝ Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային միջանցքների, լոգիստիկայի և տարանցման զարգացման վարչության պետ Բեկզոդ Խոլմատովը:

«Եթե ադրբեջանական կողմից նման հարցում լինի, մենք պատրաստ կլինենք այն քննարկել», - ասել է նա:

Նշենք, որ Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտի ոլորտում համագործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով:

Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում մշակվում է միջկառավարական համաձայնագրի նոր նախագիծ, որը նախատեսում է երկու երկրների փոխադրողների ճանապարհային վճարներից ազատում:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio