Աֆեյանը Moderna-ի հաշվին 1 օրում հարստացել է $445 մլն-ով
https://parstoday.ir/hy/news/world-i147462-Աֆեյանը_moderna_ի_հաշվին_1_օրում_հարստացել_է_445_մլն_ով
Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությամբ հայտնի, Moderna ընկերության բաժնետոմսերն աճել են 11.5%-ով, հասնելով մեկ բաժնետոմսի համար 386.5 դոլարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2021 12:44 Asia/Tehran
  • Աֆեյանը Moderna-ի հաշվին 1 օրում հարստացել է $445 մլն-ով

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությամբ հայտնի, Moderna ընկերության բաժնետոմսերն աճել են 11.5%-ով, հասնելով մեկ բաժնետոմսի համար 386.5 դոլարի։

Ըստ Forbes-ի տվյալների, Աֆեյանը մեկ օրում հարստացել է $445 մլն-ով։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 4․6 մլրդ դոլար (տվյալները մոտավոր են)։

Moderna ընկերության կապիտալիզացիան արդեն գերազանցում է 155 մլրդ դոլարը։ Բաժնետոմսերն աճել են Եվրամիության հետ նոր պայմանագրի մասին նորությունից հետո, որի համաձայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խմբաքանակները կառաքվեն ավելի բարձր գնով։

Աֆեյանը ևս մոտ 10 ընկերություն ունի ԱՄՆ-ում, որոնց աշխատակիցների քանակը գերազանցում է 400-ը։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio