Համաշխարհային բանկ. Սովը սպառնում է Եմենի բնակիչների 70 տոկոսին
Օգոստոս 04, 2021 18:39 Asia/Tehran
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Եմենի բնակիչների մոտ 70 տոկոսին սով է սպառնում:
Համաշխարհային բանկը նախազգուշացրել է, որ սննդամթերքի անվտանգության առումով աշխարհի ամենախոցելի երկիրը հանդիսացող Եմենի 30 միլիոն բնակչության, մոտ 70 տոկոսին սպառնում է սովը:
Եմենում հակամարտություններից ավելի քան վեց տարի անց, երկրում առնվազն 24.1 մլն մարդ , այդ թվում ՝ 12.3 մլն երեխա և 3.7 մլն ներքին տեղահանվածներ՝ հումանիտար օգնության կարիք ունեն:
2015 թվականից բախումները քայքայել են Եմենի տնտեսությունը՝ կիսով չափ կրճատելով երկրի համախառն ներքին արդյունքը և աղքատացնելով երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսին:
Պիտակ