Մայիս 01, 2016 13:44 Asia/Tehran
  • Քենիայում 6 հարկանի տուն է փլուզվել. կան զոհեր

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում 6 հարկանի բնակելի տուն է փլուզվել, ինչի հետևանքով մահացել է 12 մարդ, հաղորդում է Mignews-ը:

Դեպքը տեղի է ունեցել Խուրում թաղամասում: Փրկվել է շուրջ 100 մարդ, սակայն նրանցից մոտ 86-ը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Մինչև այս պահը դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում, որոնց ներգրավված են ոստիկանության, փրկարար ծառայության, Կարմիր խաչի և կամավորներ:

Աշխատանքներ կատարվում են ձեռքերով և փոքր գործիքներով, քանի որ նեղ փողոցը թույլ չի տալիս մեծ տեխնիկա մոտեցնել շենքի փլատակներին: Փլուզման վայր է ժամանել նաև Քենիայի նախագահ Ուխուրու Քենիատան և հայտարարել, որ շենքի սեփականատերերը պատասխանատվության են ենթարկվելու, քանի որ շենքը կառուցվել է ճահճային տեղանքին շատ մոտ:

shabat.am

1/5/2016

Պիտակ