Մամուլի տեսություն 01-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i14770-Մամուլի_տեսություն_01_05_2016
Սիրիայի , Բահրեյնի ու Եմենի ճգնաժամը, Իրան-Վեցյակ բանակցությունների արդյունավորվելը և 11-սեպտեմբերյան դեպքերում Սաուդյան Արաբիայի դերակատարության բացահայտումը խթանել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած ճեղքվածքի խորացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2016 12:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-05-2016

Սիրիայի , Բահրեյնի ու Եմենի ճգնաժամը, Իրան-Վեցյակ բանակցությունների արդյունավորվելը և 11-սեպտեմբերյան դեպքերում Սաուդյան Արաբիայի դերակատարության բացահայտումը խթանել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած ճեղքվածքի խորացումը:


«Արման» թերթ

ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները սառել են

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության Պարսից ծոցի հարցերով գերատեսուչ՝ Մոհամմեդ Ֆարազմանդն ասել է․-«ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները հայտնվել են Սաուդացիներին ուղղված քննադատությունների ազդեցության տակ»։

Թեհրանում լույս տեսնող «Արման» թերթում տպագրված Մոհամմեդ Ֆարազմանդի հեղինակած հոդվածում ասված է․-«Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի այժմյան հարաբերությունները  հայտնվել են ԱՄՆ կոնգրեսականների , Գերմանիայի անվտանգության կազմակերպության,Եվրոպայի խորհրդարանի և մյուս կազմակերպությունների կողմից Սաուդյան Արաբիայի քայլերին ուղղված քննադատությունների ազդեցության ներքո»։

«Արևմուտքի ,հատկապես ԱՄՆ կոնգրեսականների կողմից Սաուդյան Արաբիային ուղղված քննադատությունների առանցքն է կազմում այն փաստը,որ Սաուդյան Արաբիան թաքֆիրական ահաբեկչության գլխավոր աղբյուրն է հանդիսանում , այդ երկիրը ֆինանսավորում է ահաբեկչական խմբավորումներին»,- վերլուծականում նշել է Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության Պարսից ծոցի հարցերով գերատեսուչ՝ Մոհամմեդ Ֆարազմանդը։

Նա նաև հստակեցրել է․-«Սիրիայի , Բահրեյնի ու Եմենի ճգնաժամը, Իրան-Վեցյակ բանակցությունների արդյունավորվելը և 11-սեպտեմբերյան դեպքերում Սաուդյան Արաբիայի դերակատարության բացահայտումը խթանել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած ճեղքվածքի խորացումը», գրում է Արման թերթը։

«Ռեսալաթ»

Արևմուտքը դաշնակցել է ահաբեկիչների հետ ընդդեմ Սիրիայի ժողովրդի ու կառավարության

 Սիրիայում ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբ դաշնակիցների խափանարարությունները ցույց են տալիս ահաբեկիչների հետ արևմուտքի դաշնակցելն՝ ընդդեմ Սիրիայի կառավարության ու ժողովրդի:

Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ օրաթերթն իր վերլուծական հոդվածում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ևս 250 զինծառայողներ Սիրիա ուղարկվելու նախաձեռնությանը, գրել է.«ԻԼԻՊ-ից Ալ Ռաքքան ազատագրելու պաճառաբանությամբ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այն դեպքում է, երբ Սպիտակ Տունը Ալ Ռաքքայում ԻԼԻՊ-ի ներկայության գլխավոր աջակիցն է: ԱՄՆ-ի այդ անօրինական քայլը փաստորեն նշանակում է պատերազմ հայտարարել Սիրիայի տառապած ժողովրդի դեմ»:

Արևմուտքն այն դեպքում է կրկին անգամ աջակցում ԻԼԻՊ-ին երբ Սիրիայի ժողովրդական ուժերն ու բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ծրագրում են հարձակում գործել Դեյր էլ-Զորի և Ռաքքայի ուղղությամբ »,գրում է թերթը:

150 ամերիկացի զինծառայողներ են տեղակայվել Սիրիայի Ալ Ռաքքա նահանգի «Թալ-Աբյադ» և «Այն Իսա» քաղաքներում»,-եզրափակում է Ռեսալաթ թերթը:

--- 

«Armedia.am» 

Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում դրական չեզոքություն և միջնորդական նախաձեռնողականություն է դրսևորում

Հեղինակ՝ Արփինե Հովսեփյան

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ քառօրյա պատերազմը նոր իրադրություն հաստատեց տարածաշրջանում՝ լուրջ անհագստություն հարուցելով հարևան երկրներում: Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանի հարավային հարևան Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց:

Նշենք, որ տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Իրանի դիրքորոշումն ապրիլյան լարվածության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունում ընդհանրապես խարսխված է երկու առանցքային գործոնների վրա՝ դրական չեզոքություն և միջնորդական նախաձեռնողականություն:

Իրանն այժմ տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվելու հնարավություն և միջոցներ ունի:

Իրանը հանդես է գալիս տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ, հատկապես անվտանգությանն առնչվող հարցերում:

Հատկանշական է, որ այս երկու գործոնների մասով էլ Իրանի մոտեցումը հատվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Սա տեղիք է տալիս ենթադրելու, որ եթե Իրանի միջնորդական նախաձեռնողականությունն էական փոփոխությունների չհանգեցնի կարգավորման գործընթացում, ապա կարելի է ակնկալել, որ Իրանի մասնակցությունն առնվազն դրսևորվելու է ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցության միջոցով:

Պատահական չէ, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական՝Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ «հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հրահրվել են արտաքին ուժերի կողմից»՝ հավելելով, որ «Իրանը Ռուսաստանի օգնությամբ կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:

Ցանկացած պարագայում անբեկանելի է այն փաստը, որ Հայաստանի համար Իրանը կարևոր և արժեքավոր գործընկեր է, մեր դարպասներից մեկն է դեպի արտաքին աշխարհ: Հայաստանը,բնականաբար, գնահատում է Իրանի բալանսավորված դիրքորոշումը և նրա պատրաստակամությունն՝ աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայաստանում ակնկալում են, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացին:

Մյուս կողմից, Իրան-Հայաստան համագործակցությունը քաղաքակրթական երկխոսության լավագույն օրինակներից է, որը հերթական անգամ ապացուցում է, որ Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների փորձերը ձախողման են մատնված:


--- 

Galatv.am

«Ռուսաստանը կմնա որպես դերակատար, որն առաջիկա տարիներին կշարունակի ազդել համաշխարհային կարգի վրա»

Աղբյուր` The Financial Times

Թարգմ.` Տիգրան Գասաբյան 


 «Ռուսաստանի մասին արեւմտյան գիտնականների վերջին աշխատությունների դիտարկումը գերակա է դարձրել տեսակետը, որ հետխորհրդային 15 հանրապետություններից ամենամեծում XXI դարում շարունակվել է անկումը»,- The Financial Times-ին հայտնել է Հարվարդի համալսարանի գիտաշխատող Սայմոն Սարաջյանը:

«Փորձագետ Ալեքսանդր Մոտիլը վերջերս գրել է Ռուսաստանի վերահաս փլուզման մասին: Իսկ ռուսաստանցի գիտնական Լիլիա Շեւցովան, ով համագործակցում է Բրուքինգսի ինստիտուտի հետ, կարծում է, որ փլուզումն արդեն սկսվել է»,- ասվում է հոդվածում:

«Սակայն արդյո՞ք իրականում Ռուսաստանն անկման մեջ է, ինչպես պնդում են արեւմտյան գիտնականները,- հարցում է կատարում Սարաջյանը: -Նրա ցուցանիշների համեմատությունն աշխարհի հետ ամբողջությամբ կամ աշխարհի առաջատար տնտեսությունների հետ, հուշում է, որ XXI դարում հետկոմունիստական Ռուսաստանում անկման շարունակության մասինհայտարարություններն առնվազն շատ վիճելի են»:

«Ես Ռուսաստանը համեմատել եմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հետ՝ Եվրոպայի չորս խոշորագույն տնտեսությունների եւ արեւմտյան միջուկային տերությունների հետ 1999-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածում,- հաղորդում է գիտնականը: -Ես ապավինել եմ Համաշխարհային բանկի, Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի եւ պողպատ արտադրողների համաշխարհային ասոցիացիայի տրամադրած տվյալներին»:

«1999 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ-ի ՀՆԱ-ից պակաս էր 5%-ով, իսկ 2015 թվականին հասել է 6%-ի: Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում նույն ժամանակահատվածում ավելացել է 23%-ով: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի մասնաբաժինները համաշխարհային ՀՆԱ-ում ընկել են համապատասխանաբար 10%, 11%, 19%, 20% եւ 32%-ով: Նշված ժամանակահատվածում էներգիայի սպառումը Ռուսաստանում աճել է, իսկ համաշխարհային էներգետիկ սպառման նրա մասնաբաժինն աճել է 10%-ով»:

«ՌԴ տնտեսության աճի մասին խոսում են նաեւ բազմաչափ ցուցանիշները: Դրանք թույլ են տալիս վստահաբար ենթադրել, որ XXI դարում Ռուսաստանը բարելավել կամ պահպանել է իր դիրքերն իր հինգ հիմնական մրցակիցների համեմատ եւ ընդհանուր առմամբ աշխարհում,- ասում է Սարաջյանը: -Հայտնի է, որ Ռուսաստանի տնտեսությունը դադարել է աճել 2014 թվականից եւ սկսել է նվազել: Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2015-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն նվազել է 3,7%-ով, իսկ 2016-ին կնվազի եւս 1,9%-ով, եւ կսկսի աճել հաջորդ տարի: Սակայն այս երեք տարիների ընթացքում կորուստը չի չեզոքացնի Ռուսաստանի ազգային հզորության համախառն աճը, որն արձանագրվել է 1999 թվականից»:

«Առջեւում Ռուսաստանին սպասվում են մի քանի երկարաժամկետ բարդություններ, մասնավորապես հնացած եւ անարդյունավետ տնտեսական մոդելը, ղեկավարման վատ որակը, մշտական

կոռուպցիան, փխրուն ժողովրդագրությունը,անկայունությունը հարեւան երկրներում եւ անջատողականության սպառնալիքը Ռուսաստանում,- կարծում է գիտնականը: – Սակայն Ռուսաստանի չափերը, ռեսուրսները եւ ռազմական հզորությունը թույլ կտան նրան մնալ որպես համաշխարհային դերակատար, որն առաջիկա տարիներին կշարունակի ազդել արեւմտյան աշխարհի եւ համաշխարհային կարգի վրա ընդհանրապես, եւ անհրաժեշտ է նրան համապատասխան կերպով վերաբերվել»: