Թուրքական ընդդիմության առաջնորդը արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է անում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն խոսքերի համար, որ Թուրքիան կշարունակի միգրանտներ ընդունել՝ պատճառաբանելով կառավարության կողմից ներհոսքի «հաջող ֆինանսավորումը»: Այս մասին հայտնում է Ahval-ը:
Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրել է Թուրքիայի քաղաքացիներին պատկանող տարածքները որպես ներդրումներ «վաճառելու» համար և կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդ` 2023 թ. ընտրությունների նախաշեմին։
«Եկեք գնանք արտահերթ ընտրությունների՝ ժողովրդի հավանությամբ»,- իր Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն:
Ուրբաթ օրը, խոսելով Թուրքիայի 4 միլիոն միգրանտ բնակչության մասին, Էրդողանը հայտարարել էր, որ իր կառավարությունը կշարունակի նրանց ապաստան տրամադրել: Այս հայտարարությունն արվել է Աֆղանստանից միգրանտների մեծ հոսքի ֆոնին, որոնք երկիր են ժամանում հարեւան Իրանից՝ ռազմական գործողությունների սրման ֆոնին:,
https://news.am/arm/news/657417.html?__cf_chl_captcha_tk__=pmd_f7a3bbcdfdd48b9a4d3e63dd60024eb5cf54a7ac-1628496789-0-gqNtZGzNAs2jcnBszQsi
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio