Կալիֆորնիայի բնակիչները բախվել են հրշեջների հետ
Կալիֆորնիայում շատ բնակիչներ հրաժարվել են լքել իրենց տները և կրակ են բացել հրշեջների ուղղությամբ այն բանից հետո, երբ հրշեջներին չի հաջողվել կանխել Կալիֆորնիայի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ հրդեհները:
Ինչպես հաղորդում է Hill պարբերականի կայքէջը, Կալիֆորնիա նահանգի հրշեջ ծառայության պաշտոնյաներն այդ նահանգի պատմության մեջ աննախադեպ անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին հայտարարել են.«Մենք ունենք հրշեջներ, որոնց վրա կրակում են, քանի որ մարդիկ չեն ցանկանում լքել տարածքը»:
Տեղական աղբյուրները հաղորդել են, որ անցած շաբաթ լեռնային Գրինվիլ քաղաքը տարհանող հրշեջները բախվել են բնակիչների հետ, ովքեր հրաժարվել են լքել իրենց տները և քաղաքը հրդեհվելու ժամանակ, հրշեջներին սպառնացել են զենքով:
Ստացված հաղորդումների համաձայն՝ մարդիկ ոչ միայն կրակում են հրշեջ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, այլ նաև զենքով դիմակայում են ոստիկանության աշխատակիցներին: