Արդեն 700 տարի է, ինչ Ճապոնիան փայտ է արտադրում առանց ծառահատումների
https://parstoday.ir/hy/news/world-i147856-Արդեն_700_տարի_է_ինչ_Ճապոնիան_փայտ_է_արտադրում_առանց_ծառահատումների
Արդեն յոթ հարյուրամյակ է, ինչ Ճապոնիայում գոյություն ունի մայրու աճեցման յուրահատուկ տեխնիկա, որի շնորհիվ հնարավոր է բազմաթիվ շիվեր ստանալ առանց արմատային համակարգի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2021 15:07 Asia/Tehran
  • Արդեն 700 տարի է, ինչ Ճապոնիան փայտ է արտադրում առանց ծառահատումների

Արդեն յոթ հարյուրամյակ է, ինչ Ճապոնիայում գոյություն ունի մայրու աճեցման յուրահատուկ տեխնիկա, որի շնորհիվ հնարավոր է բազմաթիվ շիվեր ստանալ առանց արմատային համակարգի:

Այս տեխնիկան կոչվում է «դաիսուգի» եւ թույլ է տալիս փայտ արտադրել առանց անտառահատումների, գրել է Planet Today-ը:

Կիոտոյի մերձակայքում նման ծառերը հարկերով են աճում՝ մեկ հիմնական ծառի վրա տասը կամ ավելի հարկ, եւ ձեւավորում են մայրու անտառներ: Մայրիները մեծ պահանջարկ ունեն Ճապոնիայում տասնչորսերորդ դարից:

«Դաիսուգի»-ի օգնությամբ մեկ «մայր» ծառից դրա ողջ կյանքի ընթացքում կարելի է երեք հարյուր ծառ աճեցնել:

«Դաիսուգի» տեխնիկայի համաձայն կտրում են աճող ծառի բունը, այնուհետեւ կոճղի ընձյուղներից ձեւավորվում են բազմաթիվ ուղիղ շիվեր, որոնք աճում են վեր եւ դառնում են նոր բներ: Դրանք կտրում են՝ առանց ծառի արմատային համակարգը ոչնչացնելու, եւ այդպիսով նույն մայրուց նոր փայտ ստանում:

News.am