Perseverance մարսագնացին չի հաջողվել Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել
https://parstoday.ir/hy/news/world-i147966-perseverance_մարսագնացին_չի_հաջողվել_Կարմիր_մոլորակից_գրունտային_նմուշներ_հավաքել
 Perseverance մարսագնացին չի հաջողվել առաջին փորձից Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NASA-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2021 16:50 Asia/Tehran
  • Perseverance մարսագնացին չի հաջողվել Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել

 Perseverance մարսագնացին չի հաջողվել առաջին փորձից Կարմիր մոլորակից գրունտային նմուշներ հավաքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NASA-ն:

«Տվյալները, որոնք Երկիր է ուղարկել Perseverance մարսագնացը նմուշների հավաքման առաջին փորձից հետո, ցույց են տվել, որ գործողության ընթացքում նյութեր չեն հավաքվել»,- ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ:

NASA-ում կարծում են, որ անհաջողության պատճառը հորատման աշխատանքների ժամանակ գրունտի տեղաշարժն է եղել, այլ ոչ թե տեխնիկական անսարքությունը:

Առաջիկա օրերին մասնագետները փորձելու են ուսումնասիրել եղած տվյալները և լրացուցիչ դիագնոստիկա անցկացնել:

Perseverance-ը Մարսի վրա վայրէջք էր կատարել շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021 թվականի փետրվարի 18-ին:

armenpress.am/arm