ԱՄՆ նախագահի մոտ հիշողության կորստի խնդիրը սրվում է
Միացյալ Նահանգների նախագահի մոտ հիշողության կորստի խնդիրը սրվում է: Այս անգամ նա կորել է Սպիտակ տան ճանապարհին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը մոլորվել է Սպիտակ տանը, և նրա գաղտնի գործակալներից մեկը նրան ցույց տվել նախագահի գրասենյակի ճանապարհը:
Նախագահի շարունակական սխալները, վատ հիշողությունը, տարօրինակ պահվածքը և կրկնվող շփոթությունները վերջին ամիսների ընթացքում ծաղրուծանակի են ենթարկվել համացանցում և ԶԼՄ-ների կողմից: Ընդդիմադիրները կասկածի տակ են դրել Բայդենի հոգեկան առողջությունն ու հնարավորությունները:
Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր բանավոր խոսքումթ ույլ տված կոպիտ սխալների մասին վկայող տեսանյութերը, ինչպես օրինակ հանդիպումների ժամանակ պաշտոնյաների անունները մոռանալը, նույնպես հաստատում են Բայդենի մոտ խնդրի առկայությունը:
Նախագահի նման պահվածքն ու շփոթմունքն ամերիկյան պահպանողականներին ստիպել են կրկին բարձրացնել Բայդենի անկարողության հարցը: