Պատվաստումների հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում Աֆրոամերիկացիների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i148168-Պատվաստումների_հարցում_խտրական_մոտեցում_է_ցուցաբերվում_Աֆրոամերիկացիների_նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Նյու Ջերսի նահանգի Հանրապետական ​​ կուսակցության թեկնածու Բիլի Պրիմպեն քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում սևամորթների նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2021 03:44 Asia/Tehran
  • Պատվաստումների հարցում  խտրական մոտեցում է ցուցաբերվում Աֆրոամերիկացիների նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Նյու Ջերսի նահանգի Հանրապետական ​​ կուսակցության թեկնածու Բիլի Պրիմպեն քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում սևամորթների նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերելը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ «Նյու Ջերսի նահանգում 18-ից 44 տարեկան աֆրոամերիկացիների ընդամենը 28 տոկոսն է պատվաստվել»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Նյու Ջերսի նահանգի  Հանրապետական ​​կուսակցության թեկնածու Բիլի Պրիմպեն:

«Սա նշանակում է, որ երբ պատվաստանյութի անձնագրի մասին օրենքն ուժի մեջ մտնի, Նյու Յորքում  աֆրոամերիկացիների 72 տոկոսը  հաջորդ ամիս կզրկվի սոցիալական ծառայություններից»,- հավելել է նա:

Ըստ հաղորդման սպիտակամորթների համեմատությամբ, սևամորթների մեծ մասը ավելի մեծ խնդիրների առջև են կանգնած կորոնավիրուսի դեմ  պատվաստվելու հարցում:

Ամերիկացի պաշտոնյան նաև ընդգծել է.«Եթե կարծում եք, որ ընտրողների համար անձնագիր ներկայացնելը (ընտրությունների օրը) ռասիստական ​​քայլ  է, ապա պետք է ընդունեք, որ պատվաստանյութի անձնագիր ներկայացնելու պարտադրանքը  նույնպես ռասիստական ​​քայլ  է»: