Պատվաստումների հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում Աֆրոամերիկացիների նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Նյու Ջերսի նահանգի Հանրապետական կուսակցության թեկնածու Բիլի Պրիմպեն քննադատել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում սևամորթների նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերելը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ «Նյու Ջերսի նահանգում 18-ից 44 տարեկան աֆրոամերիկացիների ընդամենը 28 տոկոսն է պատվաստվել»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Նյու Ջերսի նահանգի Հանրապետական կուսակցության թեկնածու Բիլի Պրիմպեն:
«Սա նշանակում է, որ երբ պատվաստանյութի անձնագրի մասին օրենքն ուժի մեջ մտնի, Նյու Յորքում աֆրոամերիկացիների 72 տոկոսը հաջորդ ամիս կզրկվի սոցիալական ծառայություններից»,- հավելել է նա:
Ըստ հաղորդման սպիտակամորթների համեմատությամբ, սևամորթների մեծ մասը ավելի մեծ խնդիրների առջև են կանգնած կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում:
Ամերիկացի պաշտոնյան նաև ընդգծել է.«Եթե կարծում եք, որ ընտրողների համար անձնագիր ներկայացնելը (ընտրությունների օրը) ռասիստական քայլ է, ապա պետք է ընդունեք, որ պատվաստանյութի անձնագիր ներկայացնելու պարտադրանքը նույնպես ռասիստական քայլ է»: