Իմամ Հոսեյնի նահատակության սգո արարողություն Նյու Յորքում
Նյու Յորքի մուսուլմանները Մանհեթեն փողոցում անցկացնելով իմա Հոսեյնի սգո օրվա ծիսակատարությունը, սգացել են Քարբալայի իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների հիշատակը:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Նյու Յորքի մուսուլմանները, ովքեր ամեն տարի հավաքվում են Մանհեթենի փողոցներից մեկում սգալու Քարբալայում շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակությունը, այս տարի նույնպես իրականացրել են այս արարողությունը, առողջապահական արձանագրություններինբհամապատասխան:
Արարողությանը մասնակցել են տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի քաղաքացիներ, իրենց երեխաների և ընտանիքների հետ, որպեսզի Հոսեյնի և նրա ուղեկիցների համար սգալուց բացի Աշուրայի մշակույթը իրենց երեխաների մոտ սերմանեն ու ցույց ան արևմտյան աշխարհին:
Մանհեթենի մուսուլմանները օտարերկրյա անցորդներին, ովքեր հնարավոր էր ծեսին անծանոթ լինեին, դիմավորում էին կարմիր վարդով և նամակով, որում նկարագրված էր Աշուրայի ապստամբությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio