Էրդողանը կարևորել է Թուրքիայի ռազմական առաջընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i148434-Էրդողանը_կարևորել_է_Թուրքիայի_ռազմական_առաջընթացը
Ստամբուլում կայացած պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Թուրքիայի նախագահը կարևորել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի առաջընթացը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 18, 2021 13:13 Asia/Tehran
  • Էրդողանը կարևորել է  Թուրքիայի ռազմական առաջընթացը

Ստամբուլում կայացած պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Թուրքիայի նախագահը կարևորել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի առաջընթացը:

Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Մեզ համար ուրախալի կլինի պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի հնարավորություններն ու կարողությունները կիսել մեր ընկերների հետ»:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ (ՆԱՏՕ), համոզված է, որ զարգացնելով ռազմական արդյունաբերությունը, կնպաստեն համաշխարհային խաղաղությանը:

Էրդողանն ասել է, որ վերջին 19 տարիների ընթացքում Թուրքիան, ինչպես շատ ոլորտներում, պաշտպանական արդյունաբերության ոլորտում ևս  հեղափոխություն է իրականացրել  և կարևոր ծրագրեր ունի ծովային,  օդային և ցամաքային խելամիտ  սարքավորումների ոլորտում: «Թուրքիան  ներդրում է կատարել ոչ միայն այսօրվա , այլև ապագա կարիքների ապահովման  համար»,- հավելել է Էրդողանը:

«Մենք երբեք չենք եղել այն երկրներից, որոնք  իրենց սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ռմբակոծել են  խաղաղ բնակիչներին ու ճնշված մարդկանց»,ասել է Թուրքիայի նախագահը: