Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են Աֆղանստանում համատեղ գործողությունները
Ռուսաստանի արտգործնախարարը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը և ազգային հիմնական ուժերին կոչ արել ապահովել երկրում անվտшնգությունն ու օրինականությունը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Կողմերն առարկայականորեն քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, փոխադարձ հետաքրքրություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և կոչ են արել առանցքային ազգային ուժերին հնարավորինս շուտ ապահովել երկրում անվտшնգությունն ու օրինականությունը», — ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ , կողմերն անդրադարձել են նաև միջազգային և երկկողմ օրակարգի այլ հարցերի: «Քննարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը ամենաբարձր և բարձր մակարդակներով», — հայտնում են նախարարությունից:
yerevan-times.com