Բորել. Այն ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, աղետ էր
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակտարը հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, աղետ էր:
Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, Ջոզեֆ Բորելն ասել է.«Մենք հետևել ենք թալիբների՝ Քաբուլ մտնելու մտահոգիչ կադրերին: Թալիբները կարող են չընդունել իշխանության բաժանումը և իշխել ըստ Էմիրությունների համակարգի»:
Նա հավելել է.«Այն ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, աղետ էր և ոչ ոք չէր մտածում, որ «Թալիբանն» այդպիսի արագությամբ կկարողանա Աֆղանստանի վերահսկողությունը վերցնել իր ձեռքը: Մեզ խորապես մտահոգում է այն հարցը, թե ապագայում ինչպես է լինելու թալիբների գործելաոճը»:
ԱՄՆ-ն 20-ամյա ներկայություն է ունեցել Աֆղանստանում: Այս 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան երկու տրիլիոն դոլար ծախսել է Աֆղանստանի պատերազմի համար:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ավելի քան 20-ամյա ձախողված ռազմական ներկայությունից հետո, այն դեպքում դուրս քաշվեցին Աֆղանստանից, երբ այդ ներկայությունը հանգեցրել է պատերազմի, բռնության, անկայունության, անապահովության և ահաբեկչության տարածմանը, և այդ երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների սպանությանը: