Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցում
Օգոստոս 21, 2021 16:31 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրավիճակը՝ առաջնահերթություն տալով ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների լուծմանը, տեղեկացնում է ՌԻԱ-ն:
«Զրույցի ընթացքում նշվել է երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովման կարեւորությունը, կարգուկանոնի եւ օրինականության խստագույն պահպանումը: Ընդգծվել է ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցում», ասված է հաղորդագրության մեջ:
lragir.am
Պիտակ