Հյուսիսային Կորեայում ժամանակավորապես արգելել են հարսանիքներն ու թաղումները
https://parstoday.ir/hy/news/world-i14866-Հյուսիսային_Կորեայում_ժամանակավորապես_արգելել_են_հարսանիքներն_ու_թաղումները
Հյուսիսային Կորեայում Աշխատավորական կուսակցության համագումարին ընդառաջ անվտանգության նկատառումներով արգելել են հարսանիքներն ու թաղումները, գրում են հարավկորեական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2016 07:05 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայում ժամանակավորապես արգելել են հարսանիքներն ու թաղումները

Հյուսիսային Կորեայում Աշխատավորական կուսակցության համագումարին ընդառաջ անվտանգության նկատառումներով արգելել են հարսանիքներն ու թաղումները, գրում են հարավկորեական լրատվամիջոցները։

Համագումարը, որը կբացվի մայիսի 6-ին, կանցկացվի 36 տարվա մեջ առաջին անգամ։

Հարավկորեական լրատվական գործակալության աղբյուրը նշում է, որ Հյուսիսային Կորեայում հատուկ ժամանակաշրջան է հաստատվել. մայրաքաղաք Փհենյանում սահմանափակվել է մուտքը, նկատվում է նաև զգոնության ավելացում Չինաստանի հետ սահմանի երկայնքով:

Մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար, քաղաքացիներին հանձնարարված է հրաժարվել զանգվածային միջոցառումներից, նույնիսկ՝ հարսանիքներից ու թաղումներից։

Աղբյուրը նշում է, որ համագումարը կոչված է ամրապնդելու երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի իշխանությունը։