Կնքվելու է Թուրքիային ռուսական S-400 համակարգի առաքման պայմանագիրը
Զենք արտահանող ռուսական պետական Rosoboronexport ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխիևն ասել է.«Մոսկվան եւ Անկարան շուտով նոր պայմանագիր կստորագրեն Թուրքիային միջին հեռահարության S-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ»:
Ռուսական S-400 համակարգը Թուրքիային վաճառելու պայմանագրի առաջին շարքը երկու երկրների միջև կնքվել է 2017 թվականին, և այս համակարգի մասերի առաքումը Թուրքիա սկսվել է 2019 թվականի հուլիսի 12-ին՝ ճգնաժամ առաջացնելով թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանվել են Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ հակադարձելով Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգ գնելու Անկարայի որոշման: ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեց ՀՕՊ համակարգ գնելու իր որոշումը: