Լավրով. ԱՄՆ -ի հետ Ռուսաստանի լարվածությունը թուլացնելու գործընթացը շատ բարդ է
https://parstoday.ir/hy/news/world-i148816-Լավրով._ԱՄՆ_ի_հետ_Ռուսաստանի_լարվածությունը_թուլացնելու_գործընթացը_շատ_բարդ_է
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ -ի հետ լարվածության նվազեցման գործընթացը շատ բարդ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2021 12:39 Asia/Tehran
  • Լավրով. ԱՄՆ -ի հետ Ռուսաստանի լարվածությունը թուլացնելու գործընթացը շատ բարդ է

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ -ի հետ լարվածության նվազեցման գործընթացը շատ բարդ է»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին հայտնելով նշել է.«Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը  շարունակում է մնալ  անկայուն»:

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում լարվել են մի շարք հարցերի շուրջ՝  ինչպիսիք են ՆԱՏՕ-ի  հատկապես ԱՄՆ-ի ռազմական ազդեցության ընդլայնումը, Արևելյան Եվրոպայում և նույնիսկ Ռուսաստանի սահմանամերձ տարածքում, ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածությունը, Ալեքսեյ Նավալնիի գործը, Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները , Ուկրաինայում և  Ղրիմի թերակղզում  տիրող ճգնաժամը:

Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները 2014 թվականից Ռուսաստանի դեմ մի շարք ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել, ինչը հարուցել է Մոսկվայի հակազդեցությունը: