Լավրով. ԱՄՆ -ի հետ Ռուսաստանի լարվածությունը թուլացնելու գործընթացը շատ բարդ է
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ -ի հետ լարվածության նվազեցման գործընթացը շատ բարդ է»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին հայտնելով նշել է.«Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը շարունակում է մնալ անկայուն»:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում լարվել են մի շարք հարցերի շուրջ՝ ինչպիսիք են ՆԱՏՕ-ի հատկապես ԱՄՆ-ի ռազմական ազդեցության ընդլայնումը, Արևելյան Եվրոպայում և նույնիսկ Ռուսաստանի սահմանամերձ տարածքում, ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածությունը, Ալեքսեյ Նավալնիի գործը, Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները , Ուկրաինայում և Ղրիմի թերակղզում տիրող ճգնաժամը:
Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները 2014 թվականից Ռուսաստանի դեմ մի շարք ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել, ինչը հարուցել է Մոսկվայի հակազդեցությունը: