Ռուսաստանը դեմ է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ -ի ռազմական ներկայությանը
Օգոստոս 25, 2021 07:24 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի տեղակայմանը:
«Մոսկվան չի ցանկանում, որ ԱՄՆ զորքերը Կենտրոնական Ասիայում գտնվեն Ռուսաստանի սահմանին մոտ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրներից ոչ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերել իրենց երկրներում ամերիկյան զորքերի ներկայության նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կենտրոնական Ասիայի երկրները մերժել են իրենց երկրներում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու գաղափարը իսկ Մոսկվան դեմ է Կենտրոնական Ասիայում Արևմուտքի, հատկապես ԱՄՆ -ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը:
Պիտակ