Ռուսաստանը դեմ է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ -ի ռազմական ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/world-i148880-Ռուսաստանը_դեմ_է_Կենտրոնական_Ասիայում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայությանը
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի տեղակայմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 07:24 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ -ի ռազմական ներկայությանը

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի տեղակայմանը:

«Մոսկվան չի ցանկանում, որ ԱՄՆ զորքերը Կենտրոնական Ասիայում գտնվեն  Ռուսաստանի սահմանին մոտ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրներից ոչ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերել իրենց երկրներում ամերիկյան զորքերի ներկայության նկատմամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կենտրոնական Ասիայի երկրները մերժել են իրենց երկրներում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու գաղափարը իսկ Մոսկվան դեմ է Կենտրոնական Ասիայում Արևմուտքի, հատկապես ԱՄՆ -ի և  ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը: