ԱՄՆ-ի առևտուրը՝ Եմենի ժողովրդի կյանքի գնով
Եմենի ազգային փրկության կառավարության փոխարտգործնախարարն ասել է.«ԱՄՆ -ն Եմենի պատերազմով առևտուր է անում և օգտագործում է այն՝ ագրեսոր կոալիցիայի որոշ երկրների հետ հատուկ պայմանագրեր կնքելու համար»:
Հոսեյն Ալ-Էզին այսօր իր թվիթերյան միկրոբլոգում քննադատելով ԱՄՆ-ին, գրել է.«ԱՄՆ-ն գտնվում է մեր տառապանքի կուլիսների հետևում: Վաշինգտոնը Եմենի պատերազմով առևտուր է անում և ճնշում գործադրում ագրեսոր կոալցիայի որոշ երկրների վրա ոչ թե պատերազմը դադարեցնելու, այլ նրանց շանտաժի ենթարկելու և հատուկ պայմանագրեր կնքելու համար»:
Ալ-Էզին գրել է, որ Վաշինգտոնը պետք է վերջ դնի իր խաբեությանը և ճշմարտությունը թաքցնելուն, և որ Եմենի ընդդիմադիրները պետք է փորձեն հաստատել իրական խաղաղության՝ արյունահեղությունը կանխելու և բոլորի անվտանգությունն ապահովելու համար:
«Անսարալլահ» շարժման խոսնակ Մոհամմադ Աբդոլսալամը ևս վերջերս ասել է.«Քանի դեռ եմենական կողմերի միջև պատերազմը շարունակվում է, ամերիկացիները ևս կձգտեն պատերազմի շարունակմանը, և Մաարիբի վերաբերյալ նրանց մտահոգությունը վկայում է այս նահանգի կարևորության մասին»: