ԱՄՆ-ի առևտուրը՝ Եմենի ժողովրդի կյանքի գնով
https://parstoday.ir/hy/news/world-i148936-ԱՄՆ_ի_առևտուրը_Եմենի_ժողովրդի_կյանքի_գնով
Եմենի ազգային փրկության կառավարության փոխարտգործնախարարն ասել է.«ԱՄՆ -ն Եմենի պատերազմով առևտուր է անում և օգտագործում է այն՝ ագրեսոր կոալիցիայի որոշ երկրների հետ հատուկ պայմանագրեր կնքելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 14:39 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի առևտուրը՝ Եմենի ժողովրդի կյանքի գնով

Եմենի ազգային փրկության կառավարության փոխարտգործնախարարն ասել է.«ԱՄՆ -ն Եմենի պատերազմով առևտուր է անում և օգտագործում է այն՝ ագրեսոր կոալիցիայի որոշ երկրների հետ հատուկ պայմանագրեր կնքելու համար»:

Հոսեյն Ալ-Էզին  այսօր իր թվիթերյան միկրոբլոգում քննադատելով ԱՄՆ-ին, գրել է.«ԱՄՆ-ն գտնվում է մեր տառապանքի կուլիսների հետևում: Վաշինգտոնը Եմենի պատերազմով առևտուր է  անում և  ճնշում գործադրում ագրեսոր  կոալցիայի որոշ երկրների վրա ոչ թե պատերազմը դադարեցնելու, այլ նրանց շանտաժի ենթարկելու և հատուկ պայմանագրեր կնքելու համար»:

Ալ-Էզին գրել է, որ Վաշինգտոնը պետք է  վերջ դնի իր խաբեությանը և ճշմարտությունը թաքցնելուն, և որ Եմենի ընդդիմադիրները պետք է փորձեն հաստատել իրական խաղաղության՝ արյունահեղությունը  կանխելու  և բոլորի անվտանգությունն ապահովելու համար:

«Անսարալլահ» շարժման խոսնակ Մոհամմադ Աբդոլսալամը ևս վերջերս ասել է.«Քանի դեռ եմենական կողմերի միջև պատերազմը շարունակվում է, ամերիկացիները ևս կձգտեն պատերազմի շարունակմանը, և Մաարիբի վերաբերյալ նրանց մտահոգությունը վկայում է այս նահանգի կարևորության մասին»: