Մամուլի տեսություն 02-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i14899-Մամուլի_տեսություն_02_05_2016
Կոռուպցիան ՝ պատճառաբանություն Բրազիլիայի նախագահի հարցապնդման համար
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2016 11:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    02-05-2016

Կոռուպցիան ՝ պատճառաբանություն Բրազիլիայի նախագահի հարցապնդման համար

«Ջոմհուրի էսլամի»

Կոռուպցիան ՝ պատճառաբանություն Բրազիլիայի նախագահի հարցապնդման համար

Բրազիլիայի քաղաքական հոսանքները կոռուպցիան պատրվակ են ծառայեցնում Բրազիլիայի նախագահին պաշտոնանկ անելու համար :

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթում լույս տեսած վերլուծականում կարդում ենք .-«Բրազիլիայի քաղաքական ու տնտեսական էլիտան ձևացնում է , թե կոռուպցիան է նախագահ ՝ Դիլմա Ռուսոֆի հարցապնդման պատճառը , մինչդեռ նրանք փորձում են իրականացնել ԱՄՆ-ի հետապնդած նպատակները» :

ԱՄՆ-ի կողմից սատարվող Բրազիլիայի կառավարության ընդդիմադիրները փորձում են աշխարհի 7-րդ տնտեսությունը համարվող երկիրը հանձնել Goldman Sachs ընկերությանը և բանկիրների լոբբիին ՝ Բրազիլիայի հարստությունը կողոպտելու նպատակով : Նման սադրանքներ ԱՄՆ-ի կողմից կրկնվել են աշխարհի տարբեր կետերում : Ծրագրեր , որոնց միջոցով Վաշինգտնոը հետապնդում է ժողովրդական իշխանությունների կործանումը և դրածո կառավարությունների իշխանության բերելը :

Վերջին ամիսներին Բրազիլիայի նախագահի դեմ կոռուցիայի և պետական միջոցները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել : Բրազիլիայի խորհրդարանը ապրիլի 17-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է նախագահի հարցապնդման օգտին :




«Քեյհան»

Եվրոպան դիմագրավում է տարբեր մարտահրավերներ

Եվրոպական երկրների տարբեր ճգնաժամերը մտահոգիչ են գնահատվել :

«Քեյհան» օրաթերթի վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Գաղթականությունը , անհավասարությունները , միջին խավի կենսամակարդակի իջեցումը , գործազրկությունը , տնտեսական ճգնաժամը և կանաչ մայրցամաքի կառույցների նկատմամբ անվստահությունը համարվում են եվրոպական երկրների առջև ծառացած մարտահրավերները» :

Այս ճգնաժամերի հետևանքով , եվրոպական երկրների ղեկավարները փաստորեն մոռացել են ժողովրդավարության մասին խոսքերը ՝ խորհելով իրենց սահմանները փակելու և արգելապատնեշ կառուցելու մասին :

Նշելով , որ եվրոպական որոշ երկրների ղեկավարներ զգուշացրել են Եվրամիության փլուզման կապակցությամբ, հոդվածագիրը կանխատեսել է , որ հաշվի առնելով ճգնաժամերը հաղթահարելու եվրոպական երկրների անկարողությունը , չի բացառվում մայրցամաքը նախկին կարգերին վերադառնալու հավանակությունը :

Եվրոպայի վիճակագրական վարչության տեղեկացմամբ , եվրոպական երկրներում 21.5 միլիոն երիտասարդ գործազուրկ է : Գործազրկության խնդիրն առավել լուրջ է Հունաստանում , Իսպանիայում , Խորվատիայում , Իտալիայում և Պորտուգալիայում:


«Ռեսալաթ»

ԱՄՆ-ում հանրապետականները հարկադրված են ներկայացնել Թրամփի թեկնածությունը

Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի տարած հաղթանակը , ԱՄՆ հանրապետականները հարկադրաբար պետք է ներկայացնեն նրա թեկնածությունը :

«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծաբանի կարծիքով , վերջին ամիսներին տարբեր տեղեկություններ էին հաղորդվել 2016 թ.-ի նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլում Թրամփի թեկնածությանն ընդդիմանալու մասին , սակայն Թրամփի տարած հաղթանակի , իսկ նրա մրցակից ՝ Թեդ Քրուզի պարտության պատճառով , Հանրապետական կուսակցությունը պարտավոր է նրան ներկայացնել որպես կուսակցության թեկնածու :

Թրամփի թեկնածության խանգարմանն ուղղված Հանրապետական կուսակցության որոշ անդամների լոբբիստական քայլերը ևս ձախողվել են :

Անդրադառնալով նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածության մասին Հանրապետական կուսակցության որոշ անդամների դիրքորոշման փոփոխմանը , հոդվածագիրը գրել է , որ Ֆլորիդայի , Փենսիլվանիայի  սենատորները և Թրամփի մրցակիցը համարվող մյուս սենատորները հայտարարել են , որ եզրափակիչ փուլում Թրամփի թեկնածությունը ներկայացվելու դեպքում , աջակցելու են նրան :



«Շարղ» 

ԱՄՆ-ի դերը Սիրիայում իրավիճակը թեժացնելու գործում

«Շարղ» օրաթերթի վերլուծաբանի գրությամբ , Ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի տարած հաղթանակից հետո , ռազմական ուժեր Սիրիա գործուղելով ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել սիրիայի բանակայինների հաղթանակները:

Ազգային , տարածաշրջանային ու միջազգային ուժերի միջև պառակտումների պատճառով , Սիրիայի կառավարության ընդդիմադիրների շարքերում բացակայում է քաղաքական դաշտի միատարրությունը : Այդ իսկ պատճառով , նրանք ամերիկացի ուժերի այդ երկիր վերադարձը համարում են պատերազմական փուլ վերադառնալու Վաշինգտոնի կանաչ ազդանշանը :

Դրա փոխարեն , Դամասկոսի կառավարության աջակիցները միատարր ու միասնական են և կարող են հստակ մարտավարությամբ դիմակայել թշնամուն :