Կրեմլը նախազգուշացնում է Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i149020-Կրեմլը_նախազգուշացնում_է_Աֆղանստանում_ԻԼԻՊ_ի_ահաբեկիչների_ներկայության_մասին
Կրեմլի խոսնակըը լուրջ սպառնալիք է համարել Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 12:35 Asia/Tehran

Կրեմլի խոսնակըը լուրջ սպառնալիք է համարել Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի» լրատվական գործակալությունը, Դմիտրի Պեսկովն ասել է.«Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայության պատճառով, Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում այս երկրի կողմից սպառնալիքներին և ուշադիր հետևում է իրավիճակին»:

Պեսկովը հավելել է.«Ռուսաստանը մտահոգված է այն սարսափելի իրավիճակով, որով արևմտյան երկրները տարհանում են քաղաքացիներին Աֆղանստանից»:

Կրեմլի խոսնակը նշել է, որ Աֆղանստանում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը շատ կարևոր է հավելելով. .«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մի քանի տրանսպորտային ինքնաթիռներ ուղարկելով Քաբուլ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարհանել է ազգությամբ ռուս Աֆղանստանի քաղաքացիներին և ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին»:

Հարկ է նշել, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթից հետո, ավելացել են ենթադրություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերի և օտարերկրյա քաղաքացիների դուրսբերման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: