Կրեմլը նախազգուշացնում է Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայության մասին
Կրեմլի խոսնակըը լուրջ սպառնալիք է համարել Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի» լրատվական գործակալությունը, Դմիտրի Պեսկովն ասել է.«Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայության պատճառով, Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում այս երկրի կողմից սպառնալիքներին և ուշադիր հետևում է իրավիճակին»:
Պեսկովը հավելել է.«Ռուսաստանը մտահոգված է այն սարսափելի իրավիճակով, որով արևմտյան երկրները տարհանում են քաղաքացիներին Աֆղանստանից»:
Կրեմլի խոսնակը նշել է, որ Աֆղանստանում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը շատ կարևոր է հավելելով. .«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մի քանի տրանսպորտային ինքնաթիռներ ուղարկելով Քաբուլ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարհանել է ազգությամբ ռուս Աֆղանստանի քաղաքացիներին և ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիներին»:
Հարկ է նշել, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթից հետո, ավելացել են ենթադրություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերի և օտարերկրյա քաղաքացիների դուրսբերման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: