Թուրքիան զինում է Իրաքին
https://parstoday.ir/hy/news/world-i149278-Թուրքիան_զինում_է_Իրաքին
Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Բաղդադը մտադիր է զենք գնել Թուրքիայից, այդ թվում ՝ մարտական ​​ուղղաթիռներ և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 29, 2021 19:04 Asia/Tehran
  • Թուրքիան զինում է Իրաքին

Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Բաղդադը մտադիր է զենք գնել Թուրքիայից, այդ թվում ՝ մարտական ​​ուղղաթիռներ և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր:

«Ենի Շաֆաղ» թերթի փոխանցմամբ՝  Իրաքի պաշտպանության նախարար Էնադ  Սաադունը կիրակի օրն ասել է, որ Բաղդադը գնելու  է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, մարտական ​​ուղղաթիռներ և էլեկտրոնային պատերազմի  շարժական  համակարգեր:

Իրաքի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այդ երկիրը մտադիր է Թուրքիայից գնել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, 12 «T-129» ուղղաթիռ և վեց էլեկտրոնային պատերազմի «Կորալ» շարժական համակարգեր:

Սաադունը անցած շաբաթ մասնակցել է Ստամբուլում կայացած պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին և հանդիպում է  ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան  պաշտոնյաների հետ:

Իրաքն այն դեպքում է պատրաստվում զենք գնել Թուրքիայից, երբ անցած տարի  իր  F-16 ինքնաթիռների մեծ մասը  թույլ տեխնիկական սպասարկման պատճառով շարքից դուրս եկավ, որի պատճառը Lockheed Martin- ի անձնակազմի՝ սպասարկելուց հրաժարվելն է եղել: