Կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է․ ԱՀԿ ղեկավար
https://parstoday.ir/hy/news/world-i149608-Կորոնավիրուսի_համավարակը_մեր_ժամանակների_որոշիչ_ճգնաժամն_է_ԱՀԿ_ղեկավար
Նոր կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեսակետ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 12:21 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է․ ԱՀԿ ղեկավար

Նոր կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեսակետ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այն աշխարհին շատ ցավալի դասեր տվեց»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր դասերից մեկն անհրաժեշտությունն է ունենալու նոր, հզոր համակարգեր և գործիքներ՝ ուսումնասիրելու, վերլուծելու և տարածելու տվյալներն այնպիսի հիվանդությունների բռնկման վերաբերյալ, որոնք մեծ ներուժ ունեն վերաճելու համաճարակների ու համավարակների:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ուրբանիզացման, անտառների վերացումը, կլիմայական փոփոխությունները մեծացնում  են կենդանիներից մարդկանց ինֆեկցիաների փոխանցման ռիսկը:

Նա ընդգծել է, որ թեպետ վիրուսներն արագ են տարածվում, սակայն տեղեկատվությունը դրանց վերաբերյալ կարող է ավելի արագ տարածվել, և մարդիկ կկարողանան նախապատրաստվել ու փրկել կյանքեր:

araratnews.am/