ԱՄՆ -ում «Իդա» փոթորկի զոհերի թիվը հասել է 61 -ի
https://parstoday.ir/hy/news/world-i149728-ԱՄՆ_ում_Իդա_փոթորկի_զոհերի_թիվը_հասել_է_61_ի
«Իդա» փոթորկի պատճառով տեղացած հորդառատ անձրևների ու դրանց արդյունքում առաջացած ջրհեղեղների հետևանքով, մինչ այժմ ԱՄՆ -ի ութ նահանգներում զոհվել է 61 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 05:10 Asia/Tehran

«Իդա» փոթորկի պատճառով տեղացած հորդառատ անձրևների ու դրանց արդյունքում առաջացած ջրհեղեղների հետևանքով, մինչ այժմ ԱՄՆ -ի ութ նահանգներում զոհվել է 61 մարդ:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան շրջանում անցյալ շաբաթ մոլեգնող «Իդա» փոթորկի հետևանքով տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են ջրհեղեղներ, հյուսիսային շրջաններում խլելով 45 մարդու կյանք:  Ութ նահանգներում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 61 հոգի: 

Ինը պտտահողմ է գրանցվել Նյու Jերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում: 13 մարդ զոհվել է միայն Նյու Յորքում, առնվազն 25 -ը զոհվել, և վեցն անհետ կորել են Նյու Ջերսիում:

Բայդենը պատրաստվում է մեկնել Լուիզիանա, որը լուրջ վնասներ  է կրել   «Իդա» փոթորկի հետևանքով, ներառյա՝լ էլեկտրաէներգիայի անջատումները, ինքնաթիռների վթարները, խմելու ջրի խողովակաշարերի վթարներըը և բենզինի ու խմելու ջրի պակասը: