Ռուս սենատոր. ԱՄՆ-ն հայտնվելու է խոշոր տնտեսական ճգնաժամի առջև
Ռուս սենատորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին սպառնում է խոշոր տնտեսական ճգնաժամ, ինչպիսին տեղի ունեցավ 2008 և 2009 թվականներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն այսօր ասել է, որ կորոնավիրուսային համաճարակից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը կվերականգնվի՝ պարտատոմսերի և արժեթղթերի վաճառքով և երկրի պարտքերի աճով, ինչը կհանգեցնի տնտեսական թուլացմանը:
Վերլուծաբանները բացառել են ԱՄՆ-ի կիսամեռ տնտեսության վերադարձը բնականոն վիճակին:
ԱՄՆ-ի տնտեսությունը կործանարար իրավիճակ ունեցավ 2020 թվականին՝ երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով, և այժմ բացառվում է նորմալ իրավիճակի վերականգնումն այդ երկրում, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
ԱՄՆ կառավարության պարտքը հասել է ավելի քան 23 հազար միլիարդ դոլարի, և այս ցուցանիշը շարունակում է աճել: