Ռուս սենատոր. ԱՄՆ-ն հայտնվելու է խոշոր տնտեսական ճգնաժամի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i149776-Ռուս_սենատոր._ԱՄՆ_ն_հայտնվելու_է_խոշոր_տնտեսական_ճգնաժամի_առջև
Ռուս սենատորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին սպառնում է խոշոր տնտեսական ճգնաժամ, ինչպիսին տեղի ունեցավ 2008 և 2009 թվականներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 15:04 Asia/Tehran
  • Ռուս սենատոր. ԱՄՆ-ն հայտնվելու է խոշոր տնտեսական ճգնաժամի առջև

Ռուս սենատորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին սպառնում է խոշոր տնտեսական ճգնաժամ, ինչպիսին տեղի ունեցավ 2008 և 2009 թվականներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն այսօր ասել է, որ կորոնավիրուսային համաճարակից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը կվերականգնվի՝ պարտատոմսերի և արժեթղթերի վաճառքով և երկրի պարտքերի աճով, ինչը կհանգեցնի  տնտեսական  թուլացմանը: 

Վերլուծաբանները  բացառել են ԱՄՆ-ի կիսամեռ տնտեսության վերադարձը  բնականոն վիճակին:

ԱՄՆ-ի տնտեսությունը կործանարար իրավիճակ ունեցավ 2020 թվականին՝ երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով, և այժմ բացառվում է նորմալ իրավիճակի վերականգնումն այդ երկրում, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը: 

ԱՄՆ կառավարության պարտքը հասել է ավելի քան 23 հազար միլիարդ դոլարի, և այս  ցուցանիշը շարունակում է աճել: