Ռազմածովային ուժերի վետերանն ԱՄՆ-ում սպանել է մի ընտանիքի բոլոր անդամներին
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին ծովային հետևակայինը Ֆլորիդայում սպանել է մի ընտանիքի բոլոր անդամներին:
33-ամյա Բրայան Ռայլին հոգեմետ նյութերի ազդեցության տակ կրակ է բացել ընտանիքի անդամների ուղղությամբ: :
Հաղորդման համաձայն, հրաձգության արդյունքում զոհվել են ընտանիքի տատիկը, ծնողները և 3 ամսական երեխան: Նրանց 11-ամյա աղջիկը վիրավորվել է, սակայն նրա ընդհանուր վիճակը ծանր չէ:
Ոստիկանները ձերբակալել են հանցագործին և հայտարարել, որ հարձակման դրդապատճառը դեռ պարզ չէ: Սակայն հետաքննության արդյուքնում պարզվել է, որ հանցագործը չորս տարի ծառայել է Իրաքում և Աֆղանստանում:
Ըստ ամերիկյան բանակի հետազոտությունների, Իրաքում և Աֆղանստանում ծառայած ամերիկացի զինվորականների ավելի քան 30 տոկոսը տառապում է հոգեկան խանգարումներով և բուժման կարիք ունի: