Ղրղզստանում կանցկացվեն ՀԱՊԿ երկրների զորավարժություններ
ՀԱՊԿ-ի երկրների արագ արձագանքման ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնելու Ղրղզստանում:
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 7-ից 9 -ը:
Զորավարժություններին կմասնակցեն Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորքերն ու օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ-ի միիացյալ շտաբը:
Այս զորավարժությունների հիմնական նպատակներն են՝ բարելավել ՀԱՊԿ-ի հրամանատարական և վերահսկիչ սարքերի գործնական հմտությունները, ինչպես նաև համատեղ գործողություններում մեծացնել ստորաբաժանումների համախմբվածությունը առաջադրանքների կատարման ուղղությամբ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ: Ուզբեկստանը ներկայումս ՀԱՊԿ-ի անդամ չէ:
Այս կազմակերպության հիմնական նպատակներից է տարածաշրջանում սահմանափակել Հյուսիսատլանտյան դաշինք՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ընդլայնումն ու ազդեցությունը: