Կորոնավիրուսի «սև օրերի» վերադարձն ԱՄՆ
https://parstoday.ir/hy/news/world-i149966-Կորոնավիրուսի_սև_օրերի_վերադարձն_ԱՄՆ
ԱՄՆ-ն կրկին հայտնվել է ճգնաժամային վիճակում՝ կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Երկրում վերադարձել են կորոնավիրուսի «սև օրերը»: Հատկանշական է, որ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ խոստացել էր հաղթահարել կորոնավիրուսի համավարակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 04:58 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի «սև օրերի» վերադարձն ԱՄՆ

ԱՄՆ-ն կրկին հայտնվել է ճգնաժամային վիճակում՝ կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Երկրում վերադարձել են կորոնավիրուսի «սև օրերը»: Հատկանշական է, որ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ խոստացել էր հաղթահարել կորոնավիրուսի համավարակը:

 Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում ՔՈՎԻԴ-19-ով վարակված  հիվանդների թիվը գերազանցել է 40 միլիոնը:

Համալսարանի տվյալներով ՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է օրական ավելի քան 300 տոկոսով, իսկ օրական մահացությունը՝ ավելի քան երկու անգամ:

Բացի այդ, ծանր հիվանդների հոսպիտալացման ընթացքը  նախորդ տարվա համեմատ աճել է 158 տոկոս-ով:

ԱՄՆ -ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ -ում կորոնավիրուսային իրավիճակը վատթարանում է  «դելտա» շտամի տարածման պատճառով: