Թալիբներն արգելել են Աֆղանստանում ցույցերի անցկացումը
«Թալիբան» խմբավորումն արգելել է չարտոնված ցույցերի անցկացումն Աֆղանստանում:
Ըստ Shafaqna- ի, «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, վկայակոչելով երկրում ցանկացած ցույցեր արգելելու մասին Աֆղանստանի ներքին գործերի նախարարության վերջին հայտարարությունն ասել է, որ ցույցերը պետք է լինեն օրինական, և որ ցանկացած ցույց կազմակերպելու համար, անհրաժեշտ է լինելու Ներքին գործերի նախարարության թույլտվությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նախքան թույլտվություն ստանալը, որևէ մեկն իրավուքն չունի ցույց կազմակերպել:
Բացատրելով որոշման պատճառները ՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ որոշ խմբեր վտանգում են ցուցարարների անվտանգությունը ՝ իրենց ստոր նպատակներին հասնելու համար:
Աֆղանստանի տարբեր քաղաքներում, թալիբների կողմից օգոստոսի 15 -ին իշխանության գալուց հետո, տեղի են ունեցել բողոքի ցույցեր: