Չամսկի. Ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պատերազմն ավերել է աշխարհի մեծ մասը
Ամերիկացի նշանավոր փիլիսոփա և պատմաբան՝Նոամ Չամսկին ասել է, որ պատերազմը, որը Միացյալ Նահանգները սկսեց 20 տարի առաջ՝ «ահաբեկչության դեմ պայքար մղելու համար», ավերածություններ է գործել աշխարհի մեծ մասում:
Սեպտեմբերի 11-ի դեպքերի տարելիցի առիթով «Truthout» գործակալությանը տված հարցազրույցում, Նոամ Չամսկին ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Կենտրոնական և Արևմտյան Ասիայի մեծ մասի ոչնչացումը չմեծացրեց ԱՄՆ-ի հզորությունը»:
Չամսկին ասել է.«Երբ Միացյալ Նահանգները ներխուժեց Աֆղանստան, ահաբեկիչների բազան գտնվում էր Աֆղանստանի միայն մեկ անկյունում. Այժմ այդ բազան տարածվել է ամբողջ աշխարհում»:
Նշելով, որ միջազգային հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն համաշխարհային խաղաղության ամենամեծ սպառնալիքն է, Չամսկին ասել է.«Աֆղանստանի դեմ հարձակումը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում էր, այլև չուներ հիմնավոր արդարացում»:
Իր հարցազրույցի մեկ այլ բաժնում Չամսկին հավաստիացրել է, որ Ամերիկայի հզորությունն անկում է ապել շատ ավելի վաղ, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն վնասեց երկրի հեղինակությունը: