Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
https://parstoday.ir/hy/news/world-i150228-Պուտինն_այս_տարի_չի_մասնակցի_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայի_նստաշրջանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 12:22 Asia/Tehran
  • Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի նախագահը չի պլանավորում այս տարի մասնակցել Գլխավոր ասամբլեային»,-Պեսկովը սեպտեմբերի 9-ին ասել Է լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի բարձր մակարդակի սեգմենտում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, որը սեպտեմբերի 21-ից 27-ն անցկացվելու Է Նյու Յորքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am/