Թուրքիայի քաղաքացիները բողոքում են կառավարության հակակորոնավիրուսային գործողությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i150442-Թուրքիայի_քաղաքացիները_բողոքում_են_կառավարության_հակակորոնավիրուսային_գործողությունների_դեմ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մի խումբ բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել, հայտարարելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված կառավարության գործունեությունը թույլ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2021 04:56 Asia/Tehran
  • Թուրքիայի քաղաքացիները բողոքում են  կառավարության հակակորոնավիրուսային  գործողությունների դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մի խումբ բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել, հայտարարելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված կառավարության գործունեությունը թույլ է:

 Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության թվերի աճի ֆոնին, Ստամբուլի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել և կոչ են արել բարելավել  կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է մոտ 3000 մարդ:

«Մեծ զարթոնք» կարգախոսով անցկացվող ցույցի մասնակիցները կրել են  պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Թուրք ժողովուրդը  պատվաստման համար նախատեսված ծովախոզուկ չէ, իսկ Առողջապահության նախարարությունը՝ պատվաստանյութերի շուկայավարման գրասենյակ»:

Ցուցարարները  պահանջել են Թուրքիայի առողջապահության նախարարի հրաժարականը: Հաղորդվում է, որ հանրահավաքին ներկա են եղել 14 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: