ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր քարտուղարը կրկնել է Իրանի երաշխիքների խնդիրների վերաբերյալ պնդումները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով վերջերս է վերադարձել Թեհրան կատարած այցից, երկուշաբթի օրը կրկնել է իր մտահոգությունը Իրանի միջուկային օբյեկտների անհասանելիության վերաբերյալ:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Գրոսսին ՄԱԳԱՏԷ -ի կառավարիչների խորհրդի նիստում մտահոգություն հայտնելով Իրանի չհայտարարված վայրերում միջուկային նյութերի առկայության վերաբերյալ, ասել է, որ չորս չհայտարարված վայրերի վերաբերյալ հարցեր դեռ կան:
Ռաֆայել Գրոսսին պնդել է, որ գործակալության կողմից Իրանի երաշխիքների շուրջ համաձայնագրի շրջանակում հայտարարությունների ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ հարցերի պարզաբանման գործում առաջընթացի բացակայությունը լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապահովելու Գործակալության կարողության վրա:
Գրոսիի հակասական հայտարարություններ կատարվել է այն դեպքում, երբ նա կիրակի օրը Թեհրանում Իրանի պաշտոնյաների հետ բանակցությունները որակել էր կառուցողական և ասել, որ երկու կողմերը ծարժվում են իրենց տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ: