Չինաստանը ողջունում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը
Չինաստանի ԱԳՆ -ն հայտարարել է, որ Պեկինը ողջունում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լի Ջիանը հայտարարել է. «Պեկինը ողջունում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև կայացած համաձայնությունը, որը ձեռք է բերվել Իրանի միջուկային գործարքի երաշխիքների և մոնիթորինգի վերաբերյալ երկխոսության և համագործակցության միջոցով, և հույս ունի, որ այս միտումը կպահպանվի»:
Ժաո Լի Ջիան հավելել է, որ Չինաստանի համոզմամբ, ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրումը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի լուծման միակ ճիշտ և արդյունավետ ճանապարհն է, և որ շահագրգիռ կողմերը, ներառյալ՝ ԱՄՆ -ը, պետք է հնարավորինս արագ վճռական քաղաքական որոշումներ կայացնեն՝ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: