Բաքուն քննադատել է ռուս խաղաղապահներին
Սեպտեմբեր 14, 2021 14:35 Asia/Tehran
Ադրբեջանի ՊՆ-ն նախազգուշացրել է ռուս խաղաղապահներին՝ արտասահմանյան ավտոմեքենաներին այս երկրի տարածք մուտք գործելու արտոնություն տալու համար:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է.«Օտար երկրների ոչ մի քաղաքացի կամ իրավական կառույց և նրանց ավտոմեքենաները իրավունք չունեն առանց Ադրբեջանի հետ համադրության մուտք գործել այս երկրի տարածք և նման հարցերը համարվում են Ադրբեջանի օրենքների խախտում»:
Այս նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանի ՊՆ-ն նամակերն է հղել ՌԴ-ի ՊՆ-ին ու ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարությանը Ադրբեջանի տարածքի այն մասերում, որ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, արտերկրյա ավտոմեքենաների ապօրինի մուտքի կապակցությամբ»:
Պիտակ