ՀԱՊԿ երկրներն ընդունել են ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարմության վերահաստատման վերաբերյալ հայտարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i150774-ՀԱՊԿ_երկրներն_ընդունել_են_ՄԱԿ_ի_կանոնադրությանը_հավատարմության_վերահաստատման_վերաբերյալ_հայտարարություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ընդունել է մասնակից երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարություն`ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2021 12:32 Asia/Tehran
  • ՀԱՊԿ երկրներն ընդունել են ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարմության վերահաստատման վերաբերյալ հայտարարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ընդունել է մասնակից երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարություն`ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ:

Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Պաշտպանության նախարարների խորհրդի, Արտգործնախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:

«Այսօր ընդունվեց նաև մեր կազմակերպության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու և դրանց խիստ պահպանման հարցով հետագա համագործակցության մասին: Սա արդիական է ներկա իրավիճակում: Այս փաստաթղթում մեր պետությունները նշում են, որ միջազգային իրավունքի սկզբունքները միջազգային հարաբերությունների հիմքն են՝ վճռականորեն մերժելով միջազգային իրավունքի սկզբունքների միակողմանի մեկնաբանումը և ընտրովի կիրառումը, ինչպես նաև վերահաստատելով ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հիմնական պատասխանատվությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»,- ասել է Զասը։

1in.am