Ուլյանով. Կառավարիչների խորհրդի նիստում ավարտվել է Իրանի հետ կապված հարցերի քննարկումը
Վիեննաում Ռուսաստանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընթացիկ նիստում Իրանին վերաբերող հարցերի քննարկման ավարտի մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլյանովը Թվիթերում անդրադառնալով Իրանի հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստի ավարտին, գրել է. «Անդամները կոչ են արել շարունակել ՄԱԳԱՏԷ-ի բանակցությունները Ավստրիայի մայրաքաղաքում»:
Չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում Ուլյանովը կոչ էր արել ձեռնպահ մնալ Իրանի հետ համագործակցության քաղաքականացումից:
Երեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ունեցած ելույթում, Ուլյանովն ասել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Թեհրան հաստատում է այն փաստը, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը կարող են լուծել ամենաբարդ խնդիրները: